Փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է: Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր:
Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց: Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Գյումրիից դեպի Սպիտակ՝ 25-րդ կմ հատվածում և շատ հավատացյալներ իրենց մոմավառությունն ու աղոթքը՝ երբեմն ոտքով գալով, կատարում են այստեղ: