«Օգնեք կողմնորոշվեմ․ ես «նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցի՞չ» եմ, «նրանց սպասարկո՞ւ», թե՞ «օտարածին մականունով քիլլեռ»։ Բա եթե դրանցից ոչ մեկը չեմ, ինչի՞ եմ «վնգստոց» կապել»
Advertisement 1000 x 90

«Օգնեք կողմնորոշվեմ․ ես «նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցի՞չ» եմ, «նրանց սպասարկո՞ւ», թե՞ «օտարածին մականունով քիլլեռ»։ Բա եթե դրանցից ոչ մեկը չեմ, ինչի՞ եմ «վնգստոց» կապել»

Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԵՔԻԱԹ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի ժողովուրդ, օգնեք կողմնորոշվեմ․ ես «նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցի՞չ» եմ, «նրանց սպասարկո՞ւ», թե՞ «օտարածին մականունով քիլլեռ»։ Բա եթե դրանցից ոչ մեկը չեմ, ինչի՞ եմ «վնգստոց» կապել։

Նախորդ իշխանությունների «օրոք» ստրուկ չեմ էղել, ապրել եմ նորմալ, իշխանություններին չեմ սիրել։ Հիմա էլ լրիվ նույն վիճակն ա մոտս (իշխանություններին չեմ սիրում, ստրուկ չեմ, ապրում եմ նորմալ)։

Անարդարություններ (ասենք՝ դատարանում ապօրինաբար գործ «պարտվել») տեսել եմ, հիմա էլ եմ տեսնում։ Էտ երևույթը միշտ եղել ա և կլինի։ Կարծում եմ՝ չկա տենց երկիր, որտեղ բոլորը դատարաններից գոհ լինեն։

Երբ որ դուք ասում եք «ժողովուրդ», դուք ձեր կողքերը նայո՞ւմ եք։ Տեսնո՞ւմ եք ովքեր են կանգնած ձեր կողքին։ Հարմարվող հնազանդների ու աբիժնիկների մեծ բանակ։ Ինչպես նաև՝ լիքը մարդիկ, ովքեր սիրում են ՄԻՇՏ մեծամասնության հետ, ՄԻՇՏ իշխանության մեջ լինել։ Իհարկե, կան նաև նորմալ մարդիկ, չեմ ժխտում։ Բայց շատ «նորմալ մարդիկ» կան նաև ձեր ասած «հակապետական ուժերի» շարքում։

Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև դուք էկաք իշխանության, որ «պատժեք նախկիններին»։ Իսկ իրականում պատժեցիք միայն «անհնազանդ» նախկիններին։ Էն նախկիններին, ովքեր չսեղմեցին ձեր «մեկնած ձեռքը»։

Դուք «տեղ տվեցիք» լիքը «նախկինների», բայց նրանք, ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ (ասածս բոլորին չի վերաբերում), ոչ թե լավագույններն էին, այլ՝ հարմարվողները և «ճամբար փոխողները»։

Մի ֆենոմենալ երևույթ էլ տեղի ունեցավ։ X մարդը մի օր «ժողովրդի բարեկամ» էր, մյուս օրը՝ «թշնամի»։ Ու դա կախված էր բացառապես նրանից, թե տվյալ պահին նա «հեղափոխական» էր, թե «հակահեղափոխական»։

Հիմա, եթե էս չափանիշներով ա որոշվում «ժողովուրդ» լինել-չլինելը, ուրեմն երևի թե ես «ժողովորդ չեմ»։ Բայց որպես ՀՀ քաղաքացի, գտնում եմ, որ Սահմանադրական Դատարանը պետք ա գործի իր ներկա կազմով։

Ինչո՞ւ։ Որովհետև իշխանության թևերի մեջ չպետք ա լինի «տոտալ ջանջիգյար»։ Ու էսօր հազիվ ստեղծվել ա նման հնարավորություն։ Էտ «լարվածությունը», որն էսօր կա, իրականում անգնահատելի գանձ ա, որովհետև հենց դայա, որ օրենսդրին ու գործադիրին ստիպելույա ավելի լավ աշխատել։ ՍԴ-ն հաստատ ուղեղը թափածների հավաքածու չի և չի կարա «կեղտ բռնի» այնտեղ, որտեղ իրականում կեղտ չկա։ Աշխատեք նենց, որ ձեր վրա չկարողանան «կեղտ բռնել»։ Սա շատ լավ զարգացման ճանապարհ ա։

Ձեր բարի նպատակներին իհարկե չեմ հավատում, քանի որ շատ «կեղտոտ» մարդիկ էսօր «ժողովուրդ» են, իսկ շատ «մաքուր» կամ «համեմատաբար մաքուր» մարդիկ համարվում են թշնամի։

Եթե կասեք, որ «Հրայր Թովմասյանը կեղծիքով ա ընտրվել և պետք ա հեռանա», ապա էսքանի համատեքստում էտ առգումենտն ինձ շատ պարզունակ ա թվում։

Իսկ եթե կասեք, որ «հերթը բոլորին էլ կհասնի», չեմ հավատա։ Ըստ իմ տեսածի՝ բոլոր «հավատարմության երդում» տվածներն անձեռնմխելի են, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից ԱՄԵՆ»։

ՀԵՔԻԱԹ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆՀարգելի ժողովուրդ, օգնեք կողմնորոշվեմ․ ես «նախորդ կոռումպացված…

Gepostet von Vahagn Grigoryan am Donnerstag, 6. Februar 2020



Նման նյութեր