Գրեթե վստահ եմ, որ Հայաստանի նախագահը չի ստորագրելու հանրաքվե անցկացնելու հրամանագիր. Էդմոն Մարուքյան
Advertisement 1000 x 90

Գրեթե վստահ եմ, որ Հայաստանի նախագահը չի ստորագրելու հանրաքվե անցկացնելու հրամանագիր. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրեթե վստահ է՝ ՀՀ նախագահը չի ստորագրելու Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանագիր։

«Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանի նախագահը չի ստորագրելու նման հրամանագիր: Եթե ստորագրեց, հետո մենք կորոշենք մեր անելիքները»,- InfoPort.am-ին ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ստորագրահավաքի հնարավորությանը, Մարուքյանն ասաց, որ այդ մասին կարող են խոսել միայն ՀՀ նախագահի կողմից հրամանագիր ստորագրելուց հետո միայն:

«Լուսավոր Հայաստանը» երեկ դեմ էր քվեարկել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի քվեարկության ժամանակ:  Նախագիծն ընդունվել էր 88 կողմ, 15 դեմ ձայներով: «Բարգավաճ Հայաստանը» չէր մասնակցել քվեարկությանը:

Նկատենք՝ ըստ օրենքի Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով առաջարկված օրենքի նախագիծը Հանրապետության նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում: Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 65 օր հետո:

infoport.am



Նման նյութեր