Ուհանում 30-ից ավելի ռոբոտներ օգնում են պայքարելու կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Ուհանում 30-ից ավելի ռոբոտներ օգնում են պայքարելու կորոնավիրուսի դեմ

30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի հիվանդանոցներում: Դրանք, ինչպես հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը, բժիշկներին օգնում են պայքարելու վարակի դեմ:

Նշվում Է, որ ռոբոտները մշակել եւ արտադրել Է Շանհայի TMiRob ընկերությունը: Կազմակերպության գլխավոր տնօրենը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է, որ ռոբոտներն սպիտակ գույնի են, դրանց «գլուխները» հանդերձված են ջրածնի պերօքսիդի փոշեցիրով, իսկ «փորի մեջ» ներսարված են ինն ուլտրամանուշակագույն լամպեր: Խելացի ռոբոտները կարող են կատարել տարբեր տեսակի վարակազերծումներ: Դրանք նաեւ հանդերձված են տարածությունում կողմնորոշման հատուկ տեխնոլոգիայով, որը դրանց թույլ Է տալիս խուսափել արգելքներին բախվելուց:

Ռոբոտները վարակազերծման առաջադրանքներ են կատարում մեկուսարան-հիվանդասենյակներում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, վիրահատարաններում եւ Ուհան քաղաքի, որտեղ պայքարում են կորոնավիրուսի դեմ, խոշոր հիվանդանոցների ամբուլատոր բաժանմունքներում: Դրանք օգնում են նվազեցնելու հիվանդների խաչաձեւ վարակման ռիսկերը եւ մասնագետների աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում:



Նման նյութեր