ԱՄՆ-ի բնակիչ Լոնի Քարթերը յուրօրինակ միջոց Է ցուցադրել լացող երեխային հանգստացնելու համար. նա ձայնագրել Է իր որդու ճիչերը եւ ձայնագրությունը միացրել որդու համար, ինչից հետո տղան հանդարտվել Է: The Sun հրատարակությունը, որը պատմել Է ամերիկացու նորարարության մասին, նրա առաջարկած միջոցը համարել Է հանճարեղ:
Կարճատեւ հոլովակում վեցամսական երեխան դադարում Է լաց լինել՝ լսելով իր հոր կողմից արված ձայնագրությունը: «Այդ դու ես, բարեկամ: Ահա թե ինչպես Է քո ձայնը հնչում»,- դիմում Է նրան հայրը:
Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի հայտնագործությունը համարում ֆենոմենալ: Salam նիկով օգտատերը կարծում Է, որ երեխան լաց Է լինում սենյակում հնչող բարձր երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել Է, որ տղային հանգստացնելու շատ ավելի գործուն միջոց կլիներ պարզապես նրան ձեռքերի վրա վերցնելը:
Genius dad hack sees his son stop crying by playing back a recording of his screams pic.twitter.com/r5nJd5jo76
— The Sun (@TheSun) February 6, 2020