««Զենիթը» պետք է չեմպիոն դառնա». Կանդելակին յուրօրինակ կերպով շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

««Զենիթը» պետք է չեմպիոն դառնա». Կանդելակին յուրօրինակ կերպով շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը

Ամուսնու ծննդյան օրը Թինա Կանդելակին Instagram-յան իր էջում յուրօրինակ կերպով շնորհավորել է սիրելիին ու բացառիկ լուսանկար հրապարակել 33-ամյա գործարար Վասիլի Բրովկոյի հետ։ Սպորտային հեռուստաալիքի պրոդյուսերի խոսքով՝ ինքն արդեն 12 տարի է՝ մտերիմ հարաբերություններ ունի «Զենիթ» ֆուտբոլային թիմի մոլի երկրպագուի հետ։

«Սիրելի ամուսին։ Ցանկանում եմ հրապարակայնորեն քեզ մաղթել քո գլխավոր ցանկության իրականացումը՝ «Զենիթը» պետք է չեմպիոն դառնա։ Այս ամբողջ 12 տարիների ընթացքում ես տանում եմ իսկական երկրպագուի կնոջ կյանքի դժվարությունները։ Որտեղ էլ ապրենք՝ լինի հյուղակ, բնակարան, թե տուն, յուրաքանչյուր վայր դառնում է այս հզոր ակումբի բազմազան ատրիբոտիկայի պահեստ։ Մեր ընտանիքի համար յուրաքանչյուր հանդիպում կա՛մ անտանելի ցավ է, կա՛մ անհավանական երջանկություն»,- գրել է Կանդելակին։

Հեռուստահաղորդավարոււհին կողակցին խոստացել է, որ նրա հետ պարտադիր կապրի մինչ այն պահը, երբ «Զենիթ»-ը կհաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Ապրել, երկրպագել, ուտել, խմել, ծիծաղել ու ընկերություն անել կարողանում ես այնպես, ինչպես կարողանում են միայն իսկական երկրպագուները՝ առանց ետ նայելու եւ մինչեւ վերջ։ Դու երբեք քեզ չես խնայում մյուսների հետ հարաբերություններում։ Ես չգիտեմ՝ դա կապվա՞ծ է սպորտի հետ։ Հնարավոր է՝ դա քո բնավորության բնածին հատկությունն է։ Բայց անկեղծորեն դա քո մեջ ինձ ամենաշատն է դուր գալիս»,- հավելել է Թինան։

style.news.am