
Դերասանուհի Էմմա Մանուկյանն այսօր նշում է 31-ամյակը։ Էմման իր տարիքին փիլիսոփայորեն է վերաբերում, ըստ դերասանուհու, անկախ անձնագրային թվերից, կինն այն տարիքն ունի, որը ներքուստ է զգում։ «Ներքուստ ես դեռ շատ փոքր եմ։ Իմ տարիքը բացարձակ չեմ զգում, որովհետև չեմ կարևորում թվերը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց հոբելյարը։
Էմման վստահ է՝ 30-40 միջակայքում ընկած տասնամյակը կնոջ կյանքի ամենալավ տարիներն են․ «Կնոջ ամենաբեղուն, կարևոր, երջանիկ ու հետաքրքիր տարիները սկսվում են 30-ից հետո։ Ես հիմա վայելում եմ ամենագեղեցիկ տարիքը․ կա հասունություն, փորձ, խելք, միաժամանակ, դեռ կա երիտասարդություն և թարմություն։ Մինչր 30 տարեկան կինն ունի երիտասարդություն և թարմություն, բայց չունի փորձ, հասունություն և խելք»։
Ամբողջությամբ՝ tert.am