Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ գրեթե բոլոր ԶԼՄ-ները տարածեցին ԱԱԾ-ի կողմից Երևանի պետական բժշկական համալսարանում դարակազմիկ հանցագործության բացահայտման մասին լուրը… ԱԱԾ-ի տքնաջան աշխատանքի շնորհիվ բացահայտվել էր, ուշադրություն՝ 149 հազար 270 դրամի յուրացում… Այո՛, ճիշտ եք կարդում՝ ԱԱԾ-ն Բժշկական համալսարանում բացահայտել է մոտ 150 հազար դրամի յուրացման դեպք… Ի դեպ, համալսարանի ղեկավարությունը համաձայն չլինելով այս բացահայտման հետ հայտարարել է, որ բողոքարկելու է այն…
Հետաքրքիր է, ինչո՞ւ ԱԱԾ-ն չի մուտք գործում Շիրակի պետական համալսարան… Ումի՞ց են վախենում ԱԱԾ-ում կամ ո՞վ է արգելում այս գերատեսչության ներկայացուցիչներին մուտք գործել ՇՊՀ…
Համոզված եմ, դա այն անձինք են, ում հետ ՇՊՀ նախկին ռեկտոր վատահամբավ ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը ուղղակի փոշիացրել էր ՇՊՀ-ի կողմից կուտակված 500 միլիոն դրամ գումարի մեծ մասը, իսկ վերջում էլ ևս 240 միլիոն դրամից ավել գումար էր ծախսել համալսարանի բյուջեից…
Եթե նախորդ իշխանությունների օրոք իրավապահները պարոն Մինասյանին վերաբերվում էին որպես սուրբ «կովի», որին չէին մոտենում, քանի որ վերջինս երբեք չէր թաքցնում իր կապը Սերժ Սարգսյանի հետ և անհրաժեշտության դեպքում ահաբեկում էր դիմացինին այդ փաստով, ապա իշխանափոխությունից հետո այդ քաղաքանությունը Մինասյանի և նրա հանցակից ընկերների նկատմամբ, ովքեր ոչնչացրեցին ՇՊՀ գրադարանի գրքերի մեծ մասը, իբրև թե 100 միլիոն դրամից ավել գումար ծախսեցին դահլիճի վերանորոգման համար, կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցեցին և մատուցում են մինչև հիմա բուհում, բացահայտ կեղծ մրցույթներով միլիոնավոր դրամներ գրպանեցին ՆՈՐԿԵՆՏ ծրագրից և այլն շարունակում են անպատիժ մնալ…
Շիրակի մարզի դատախազությունում գործը երկու տարի դեգերելուց հետո հայտնվեց ՀՔԾ-ում, որտեղ, որքան հասկանում եմ ևս չեն ցանկանում որևէ բան բացահայտել և մեղավորներին պատժել…
Ավելին, ենթադրաբար Մինասյանը դարձել է այս իշխանությունների գործընկերը՝ որպես իմ բերանը փակելու գործիք…Վերջինս այնքան է լկտիացել այս իշխանությունների հովանավորչությունից, որ դատի է տվել ինձ՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար… Այո՛, այս վատահամբավին ու տխրահռչակին, որի «սպեցիֆիկ» գործելաոճը Շիրակի մարզում բոլորին է հայտնի, այս իշխանությունների կողմից բացահայտ հովանավորվում է…
Հ.Գ. ԱԱԾ-ի կողմից բժշկական համալսարանում 149 հազար 270 դրամի հանցագործություն բացահայտելը ծաղրուծանակ է այն հարյուր միլիոնավոր դրամների վնասի համեմատությամբ, որը Շիրակի մայր բուհին պատճառել են Սահակ Մինասյանը և նրա ֆան-ակումբը, երբ վերջինս 1,10 տարի ղեկավարեց բուհը…
Պատրատ եմ ԱԱԾ-ին օգնել ՇՊՀ-ում նախկին և ներկա ռեկտորների կողմից գործած հանցագործությունների բացահայտման գործում… Սակայն համոզված եմ, որ Մինասյանի և Սերոբյանի ներկա իշխանական հովանավորները թույլ չեն տա, որ նրանք նույնիսկ փոքր խնդիր ունենան…»:
ԱԱԾ-ն վախենու՞մ է մտնել Շիրակի պետհամալսարանԵրեկ գրեթե բոլոր ԶԼՄ-ները տարածեցին ԱԱԾ-ի կողմից Երևանի պետական բժշկական…
Gepostet von Gagik Hambaryan am Freitag, 7. Februar 2020