Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը, որը վերջերս հայտարարել է իր հղիության մասին, անցած տարի ամուսնուց բաժանվելուց հետո նիհարել է 43 կիլոգրամով։ Նա Instagram-ում պարբերաբար հպարտանում է կերպարանփոխությամբ եւ կիսվում դիետիկ բաղադրատոմսերով։ Գոհարի խոսքով՝ ինքն ավերոդ քաշից ազատվել է ճիշտ սնունդի միջոցով։ Սակայն այսօր «Telegram»-յան Yobajur ալիքը բոլորովին այլ տեղեկություն է հրապարակել։
Ալիքի տեղեկություններով՝ Ավետիսյանը թաքցնում է, որ ստամոքսի փոքրացման վիրահատության է դիմել։
Գոհարը վստահեցնում էր, որ ամբողջությամբ փոխել է սննդային սովորությունները։ Նա բացառել է ալյուրից պատրաստված մթերքը, քաղցրավենիքը, ճարպոտ ու տապակած մթերքը։ Մթերքն օգտագործում է կա՛մ շոգեխաշած, կա՛մ խաշած վիճակում։ Հիմնականում օգտագործում է ձուկ, շոգեխաշած բանջերեղեն։ Օրվա ընթացքում սնվում է հինգ անգամ։ Եթե ճարպեր, ապա միայն օգտակար (ավոկադո, արեւածաղկի սերմեր եւ այլն)։ Ոչ մի ռադիկալ դիետա եւ սով։