
Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը: Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»: