
Պատմության մեջ առաջին անգամ արհեստական ինտելեկտը դեղ է ստեղծել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Exsledgeia կենսատեխնոլոգիական ընկերության արհեստական համակարգի կողմից մշակված դեղամիջոցը նախատեսված է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բուժելու համար:
Հաղորդվում է, որ դեղամիջոցը շուտով կփորձարկվի մարդկանց վրա: Դեղը համարվում է մեծ ձեռքբերում բժշկության ոլորտում:
Գիտնականները նշում են, որ սովորաբար պահանջվում է մոտ 4.5 տարի, մինչև դեղը հասնի մարդկանց վրա փորձարկման փուլին: Արհեստական ինտելեկտին հաջողվել է այդ փուլին հասնել 12 ամսից պակաս ժամանակահատվածում:
Exsledgeia նախագիծը կտևի հինգ տարի: Այն պետք է նպաստի նոր տեխնոլոգիաների էթիկայի ուսումնասիրությանը և արհեստական ինտելեկտի ազդեցությանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը