«Եթե Արամ Մանուկյանը բան է ասում, հասնում է նաև նրան ասելու». Գալուստ Սահակյան
Advertisement 1000 x 90

«Եթե Արամ Մանուկյանը բան է ասում, հասնում է նաև նրան ասելու». Գալուստ Սահակյան

«Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը». Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ-ին

«Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն իրավունք ունեն արտահերթ ելույթի, բայց այս անգամ ելույթ եմ ունենում, որովհետև իմ անունն է շեշտվել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում քննադատեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին՝ ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը մեկնաբանելու համար՝ ասելով, որ նիստը վարողներն իրավունք չունեն մեկնաբանել իրենց ելույթները։

Լ. Զուրաբյանը հայտարարել էր նաև, որ Հ. Նաղդալյանը և ՀՀԿ-ն իրավունք չունեն որևէ «թթու խոսք» ասել 1990-ական թվականների իրադարձություններին, որովհետև, նրա խոսքով, նրանք եղել են Հայոց Համազգային Շարժմանը և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողները։

«Ձեր կուսակցությունը, նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը, սատարել են Հայոց Համազգային Շարժմանը»,- հայտարարել էր Լ. Զուրաբյանը՝ մեջբերելով 1996 թվականի ընտրություններից առաջ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի խոսքերը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որտեղ ՀՀԿ հիմնադիրը ՀԱԿ առաջնորդին բնորոշում է՝ որպես ամենալավ թեկնածու։

Արձագանքելով Լ. Զուրաբյանի այս հայտարարություններին՝ Գ. Սահակյանն ասաց, որ նախ՝ 1990-ական թվականներին ՀՀՇ կուսակցություն չկար, «ամբողջ ազգը ՀՀՇ էր, բոլորս միասին»։ Նաև նշեց, որ բոլորը շատ լավ հիշում են Աշոտ Նավասարդյանի խոսքերը։

«Վերջին հաշվով, այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը, և այլ բան է այն մարդկանց մասին խոսելը, ովքեր սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ  գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ 1995 թվականին մենք միասին եկել ենք Ազգային ժողով՝ մեկ խնդրով, մենք պաշտպանել ենք Ղարաբաղին, որին դուք վերջում ուզում էիք տաք։ Իսկ ինչ վերաբերում է մեր համագումարին, 7000-ին, 8000-ին, դուք ձեր խոսքն այնպես տարեք, որպեսզի կարողանաք մասնակցել  ընտրություններին, մեր 7000-ը, համագումարը ձեր գործունեությանը ո՛չ կանխում է, ո՛չ էլ  մտածում են՝ ինչ-որ ձևով կանխել։ Եվ այդպես հրամայաբար խոսել, թե ինչու ԱԺ փոխնախագահն Արամ Մանուկյանին պետք է ինչ-որ բան ասեր, եթե Արամ Մանուկյանը բան է ասում, հասնում է նաև նրան ասելու։ Այդ իսկ պատճառով էլ, եթե նորից կասեք, նորից ինչ-որ բան մեր կողմից կլսեք»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Անի Քեշիշյան



Նման նյութեր