Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանցիների ուտոպիստական լավատեսությունը, Փաշինյանի հրճվանքը և իրական երջանկությունը…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր facebook-յան էջում կրկին ուրախալի լուրով էր կիսվել… Պարզվում է` Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցրել 46 երկրներում իրականացված «լավատեսության» հարցումների արդյունքում… Հարցում կազմակերպողն էլ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն է, ըստ որի տվյալների համաձայն, հարցվածների լավատեսության ինդեքսը կազմել է 55 տոկոս…
Պարոն վարչապետը, ինչպես տեսնում ենք, հրճվանքի մեջ է հայտնվում նույնիսկ այս ընկերության հարցումների տվյալներից ու այն հրապարակում է իր էջում, այն դեպքում,երբ նույն այդ ընկերության 2017 թ-ի ԱԺ ընտրություններից առաջ կատարված սոցհարցումներին վերաբերվում էր հոռետեսությամբ և իր թերթի էջերում դրանք անվանում էր պատվիրված…
Պարզվեց, իշխանության գալուց հետո պարոն Փաշինյանը ոչ միայն փոխել է իր վերաբերմունքն ընտրակեղծարար Մուկուչյանի, մարդասպանությունը թաքցնող Արթուր Դավթյանի, վատահամբավ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի և այլ ՀՀԿ-ականների նկատմամբ, որոնք վխտում են իր իշխանության տարբեր էշելոններում, այլև մանիպուլյատիվ և կեղծ տվյալներ հրապարակող սոցիոլոգիական ընկերության տվյալների նկատմամբ…
Իսկ հիմա ներկայացնեմ ՄԱԿ-ի կողմից 2019 թ-ի մարտին հրապարակված «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանի զբաղեցրած տեղը, որը կազմվել է տարբեր բաղադրիչների գումարման արդյունքում… Այսպես, 156 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը՝ անհարմարավետ տեղավորվելով Բուրկինա Ֆասոյի և Իրանի մեջտեղում…
Իսկ աշխարհի «Երջանիկ երկրների» առաջին հնգյակը հետևյալն է՝ Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Նիդերլանդներ…
Ի դեպ, «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանը 116-րդ տեղում է հայտնվել պարոն Փաշինյանի և նրա դիլետանտ թիմի իշխանության գալուց հետո, որի մասին, ինչպես տեսնում ենք, պարոն Փաշինյանը գրառում չի արել իր էջում, քանի որ տվյալները շատ «անդուխ» են, բայց մեծ հաճույքով հիմա կիսվում է լավատեսության մասին հարցումների «դուխով» տվյալներով, որտեղ մենք զբաղեցրել ենք 5-րդ տեղը…
Այդ հարցումից պարզեցի, որ Հայաստանից բարեկեցիկ ապրող Հոնկոնգը, Իտալիան և Հորդանանը հոռետեսության առաջին հորիզոնականներն են զբաղեցնում… Համոզված եմ, հայաստանցիների 90 տոկոսը կերազեր հասնել իտալացիների կամ հոնկոնգցիների կենսամակարդակի կեսին…
Հ.Գ. Հայաստանում այս վերջին երկու տարում երջանկացել են պարոն Փաշինյանը և նրա շրջապատը…
Այստեղ էին ասել՝ «Դուք հլը լավատես եղեք, իսկ մենք մեր գործերն առաջ տանենք… Կարող է մի օր էլ ձեր հերթը հասնի»…»:
Հայաստանցիների ուտոպիստական լավատեսությունը, Փաշինյանի հրճվանքը և իրական երջանկությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ…
Gepostet von Gagik Hambaryan am Sonntag, 9. Februar 2020