Մեզ հասած աշխարհի ամենահին քարտեզը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքից 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Անգլիայի թանգարանում։
Բաբելոնյան այս կավե սալիկը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարով։ Ըստ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի քարտեզը ցույց է տալիս աշխարհը սկավառակի ձևով, շրջապատված «դառը» ջրերով, որոնց մեջ կան 7 կղզիներ։ Աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, որի մոտ պատկերված են Ասորեստանը և Հայաստանը։ Փոքր շրջաններով պատկերված են նաև 7 այլ քաղաքներ, որոնցից են Հարրանը և Դերին։ Հռոմեացիները Հարրանին կոչում էին Քարհա, իսկ քրիստոնյա հայրերը նրան կոչեցին Հելիոպոլիս (հերետիկոսների քաղաք), որն այժմ գտնվում է Հյուսիսային Միջագետքում։ Բիթ Ջակինու կոչվող մասը ըստ երևույթին Իրաքի ճահճուտներն են։ Եփրատ գետը, ակունք առնելով Հայաստանի լեռներից, անցնում է Բաբելոնի և ճահիճների միջով և հասնում Պարսից ծոց։
Սալիկի հետևում եղած տեքստի մեջ գրված է աշխարհը շրջապատող ծովերում եղած 7 կղզիների և այնտեղ ապրող արտասովոր արարածների մասին։ Կղզիները պատկերված են եռանկյունիներով, որոնց մեծ մասը վնասված են և անընթեռնելի։
Գծագրության մեջ տրված է սալիկի քարտեզի գրվածքների անգլերեն բացատրությունը։
Չափերը 8×12,5 սմ
Բրիտանական թանգարան, Լոնդոն․ Ant. Ref. 92687