«Դուրս կշպրտեմ նախագահականից»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին. politik.am
Advertisement 1000 x 90

«Դուրս կշպրտեմ նախագահականից»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին. politik.am

Փետրվարի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել էր մի նախագիծ, որով պատրաստվում են իրենց պաշտոններից հեռացնել ՍԴ յոթ դատավորների, ովքեր ընտրվել են հին սահմանադրությամբ։

Նկատենք, որ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը ԱԺ օրակարգ մտնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ և փորձել ստանալ նրա հավաստիացումը, որը նախագիծը կստորագրի և չի ուղարկի ՍԴ-ը։

Արմեն Սարգսյանը այդ հանդիպման ընթացքում, ըստ ամենայնի համաձայնություն չէր տվել և հենց դա էր պատճառը, որ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Եւ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»,-հայտարարեց Փաշինյանը։

Իր այդ ելույթում վարչապետ Փաշինյանը առաջին հերթին Արմեն Սարգսյանին էր զգուշացնում, որ «համարժեք հակահարված» կստանա, եթե չստորագրի նախագիծը։

Փաշինյանի ելույթից հետո նախագահ Արմեն Սարգսյանին ևս մեկ անգամ զգուշացրել են, որ եթե չստորագրի նախագիծը, ապա վարչապետը խոստացել է նրան «դուրս շպրտել նախագահականից»։

politik.am



Նման նյութեր