«Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել այս կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն». Մարուքյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել այս կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն». Մարուքյան. aravot.am

«Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց՝ եթե սպառնալիք կամ ինչ-որ ուժեր իրավական գործիքներով կամ այլ ճանապարհով կփորձեն կասեցնել այս գործընթացը, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր: Ես մեկ էլ պապիցս եմ հակա բառը լսել, վերջին 20 տարում այդ բառը չեմ լսել: Այդ բառապաշարը, որ բերում է՝ պապս հակա էր, եկան կովը տարան, դա եմ ես հիշում ու այդ բառապաշարը ԱԺ ամբիոն է բերվում: Ի՞նչ է նշանակում հակա»,-այսօր լրագրողների հետ զրույցում իշխանություններին քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Aravot.am-ը հարցին, թե, իմքայլականներն ասում են, որ եթե հեղափոխության ժամանակ էլ այդպես օրենքի «տառակերության» հետեւից ընկնեինք, հեղափոխությունն էլ չէր լինի, ու ոնց որ այն ժամանակ ճանապարհային քարտեզը մշակելիս դուք ձեռքերը լվացիք, հիմա էլ նույնն եք անում, չե՞ք կարծում, որ օրենքները մարդկանց համար են, ոչ թե հակառակը՝ Մարուքյանը արձագանքեց. «Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ այդ ասողներից ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել այս կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն, իսկ ես չեմ ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվեմ»:

Ամբողջւությամբ՝ aravot.am