Ի տարբերություն հայության շրջանում ոգևորության, որ առաջացել էր ռուսական առաջին ալիքի Ледниковый период նախագծում«Արի, իմ սոխակ» երգի ներքո Եկատերինա Վարնավա-Մաքսիմ Մարինին զույգի սահադաշտ դուրս գալուց հետո,հրեաների մոտ հակառակ ռեակցիան է առաջացրել Տատյանա Նավկա-Անդրեյ Բուրկովսկիյ զույգի ելույթից հետո:
Նրանք պարել են «Beautiful That Way» երգի ներքո՝ բեմականացնելով հատված 1997 թվականանի արտադրության «Կյանքը հրաշալի է» ֆիլմից, որը պատմում է համակենտրոնացման ճամբարում հրեա հոր և որդու անցկացրած ծանր օրերի ու ընտանիքի մոր հանդեպ կարոտի ու անորոշ լուրերի հետ քնելով:
Սակայն այս ելույթը սրերով են ընդունել հրեական համայնքի ներկայացուցիչները տարբեր երկրներում՝ բեմադրությունը որակելով անճաշակ, չմտածված, առանց գաղափաարի ու նաև մտահոգիչ:
Շատերը նույնիսկ անընդունելի են համարել Հոլոքսթի թեմային սառույցի վրա պարով անդրադառնալն ու հրեաների ողբերգության մասին երգն ու բեմականացումը ծափողջյուններով ուղեկցելը: