Աղբյուր. «Ռոման» չի գնի Մխիթարյանի տրանսֆերը
Advertisement 1000 x 90

Աղբյուր. «Ռոման» չի գնի Մխիթարյանի տրանսֆերը

Բրիտնական մամուլը շարունակում է ակտիվորեն քննարկել Հենրիխ Մխիթարյանի ապագան: Ըստ շրջանառվող լուրերի, Մխիթարյանը հստակ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո:

Մասնավորապես the Sun-ը գրում, է որ «Ռոման» չի պատրաստվում գնել Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականը գրում է, որ 23 միլիոն եվրոն 31-ամյա ֆուտբոլիստի համար շատ է: Լոնդոնյան ակումբը պետք է նոր ակումբ գտնի Մխիթարյանի համար, քանի որ նա չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում: Նրա հետ հույսեր չէր կապում նաև Ունայ Էմերին:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 10 հանդիպման, բայց հասցրել է խփել 4 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում:

vnews.am