2019-nCoV կորոնավիրուսի համաճարակն իր գագաթնակետին կհասնի փետրվարի երկրորդ կեսին: Նման եզրակացության են եկել Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի փորձագետները:
Նրանք նման կանխատեսում են արել մաթեմատիկական մոդելավորման հիման վրա (հաշվի է առնվել կորոնավիրուսի տարածման և ընթացիկ իրավիճակի մասին տեղեկությունը): Գիտնականների խոսքով՝ գագաթնակետի պահին կվարակվի ևս մոտ 500 000 մարդ:
Վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 1018-ի, ընդ որում՝ մահվան նոր 108 դեպք է գրանցվել միայն վերջին օրերին: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 43 101-ի, որոնցից 7345-ը (19%) գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: