
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի դեպ, Վահան Հովհաննիսյանի «ձեզ դալաններում կծեծեն» հայտնի արտահայտությունը միայն Աշոտյանին և Շարմազանովին չի վերաբերվում։ Այդ ցանկում հանգիստ կարող են դասակարգվել նաև իմքայլական որոշ պատգամավորներ, որոնք առավոտից իրիկուն խրոխտ և ինքնավստահ տեքստեր են գրում ժողովրդի և իրենց ազգընտիր լինելու մասին։
Ինչ հեշտ ա, չէ՞, թաքնվել վարչապետի ուժի և ազդեցության ստվերում ու անկանոն ծղրտալ։ Մի օր գոնե փորձեք ինքնուրույն հանդես գալ, ինքներդ հարթեք ձեր ճանապարհը ու սեփական քաղաքական կշիռը ստեղծեք։
Չնայած ինչի մասին է խոսքը, միևնույն է, ամենավերջում Նիկոլ Փաշինյանը նորից մենակ է մնալու, ինչպես քայլարշավի մեկնարկին էր մեն-մենակ։ Դժվար թե հինգ-վեց հոգուց ավել հավատարիմ մարդիկ գտնվեն, մնացածը կամ կաշառվելու են կամ էլ վախից փախնեն»։
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/2746075232153154