
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում: այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:
Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով: