«Հետք»-ը հետաքրքիր հոդված ա պատրաստել գիտական աշխատանքների առք ու վաճառքի և գրագողության մասին։
Ասեմ ձեզ, էդ երևույթի միակ մեղավորը թեզի ղեկավարն ա, որը չի աշխատում ուսանողի հետ։ Իմ թեզավիկները աշխատանքը սկսում են մի տարի շուտ, պլանը ու տեսականը վերջացնելուց հետո անցնում են պրակտիկ հետազոտության ու ստեղ ուղղակի չեն կարա գնան ինչ-որ բան գնեն,որովհետև ամեն հետազոտության արդյունքը ունիկալ ա։ Իսկ էդ ունիկալությունը ես ոչ միայն մանրակրկիտ ստուգում եմ, այլ նաև իրանց հետ միասին անցնում էդ պրոցեսով հետազոտման օտ ի դո։ Դաժե պաշտպանությունից առաջ պրեզենտացիան մինչև ինձ ցույց չտան, ելույթով, չեն մտնում պաշտպանելու։ Գիշերը չքնել էլ ա էղել, լացել էլ ա էղել, վերջին պահին զրոյից պրեզենտացիա հավաքել էլ ա էղել։ Բայց հետո ամենաբարձր գնահատականով դուրս են էկել։ Որովհետև իմ խնդիրն ա դա։ Մի քցեք էդ էրեխեքին, ռազ ուժ վիզ եք վերցրել, զբաղվեք:
Անժելա Էլիբեկովայի էջից: