Մեհրիբան Ալիևայի թիմն արդեն Մեջլիսում է. ովքե՞ր են նրանք և ինչի՞ են ընդունակ. Տարոն Հովհաննիսյան. lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեհրիբան Ալիևայի թիմն արդեն Մեջլիսում է. ովքե՞ր են նրանք և ինչի՞ են ընդունակ. Տարոն Հովհաննիսյան. lratvakan.am

Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների արդյունքում, ինչպես և սպասվում էր, հաղթեց իշխող՝ «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Ընտրություններն ընթացան խայտառակ ընտրախախտումներով, բախումներով, երկու զոհով: Դրա մասին խոսեցին, թե՛ տեղական, թե՛ միջազգային ԶԼՄ-ները, ինչպես նաև միջազգային մի քանի կառույց: Այս ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան դրսում ուսում ստացած կադրերը, այսպես ասած, երիտասարդների ինտելեկտուալ էլիտան, որոնք համարվում են Մեհրիբան Ալիևայի թիմը:

Ինչո՞ւ Ադրբեջանը չսպասեց մինչև նոյեմբեր և արագացրեց խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Արդբեջանի իշխանությունն արտահերթ ընտրություններով և ինչպե՞ս օրենսդիր մարմնի փոփոխությունը կանդրադառնա բանակցային գործընթացի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա: Մեր թարմ ուղեղով զրուցակիցը «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն է:

lratvakan.am



Նման նյութեր