Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում կանցկացվի «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն սիմպոզիումի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծված նկարները։
Ցուցահանդեսը կազմակերպվում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանգարան ՀՈԱԿ-ի հետ համատեղ:
Միջոցառումը նաև մայրաքաղաք և մարզեր համագործակցության օրինակ է, քանի որ ներկայացվելու են նաև գեղանկարներ Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից: «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը ներկայացնելու է աշխարհի 17 երկրներից ժամանած 23 նկարիչների, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների գործեր, որոնք ստեղծվել են Հաղարծինում իրենց համատեղ օթևանելու և ստեղծագործելու արդյունքում։
Սիմպոզիումի 10 օրերի ընթացքում նկարիչները շրջագայել են Տավուշի մարզում, ծանոթանացել մասնակից երկրների, և հատկապես Հայաստանի մշակույթին և ավանդույթներին, հյուրընկալվել մարզի մշակութային կրթօջախներում և անց կացրել վարպետության դասեր։ Եվ ահա այդ օրերի տպավորությունները և զգացողությունները՝ շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի մեջ ստեղծված գործերում, որոնք տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա արվեստն իր ամբողջ բազմազանության մեջ ընկալող ունկնդիրը։