Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի առնչությամբ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հարցին:
2018թ. Փետրվարի 23-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը նշել էր, որ Աբովյան պուրակի հարակից տարածքում կառուցվող կենտրոնի երրորդ հարկը հաջողվել է վերականգնել: Ամռանը կլրանա կենտրոն-թանգարանի շինարարության 5-րդ տարին: