Որտեղ է 50 մլն դոլարը․ հայտնի պրոդյուսերը Հայաստանի բանտում. politik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Որտեղ է 50 մլն դոլարը․ հայտնի պրոդյուսերը Հայաստանի բանտում. politik.am

2018 թվականին Ռուսաստանի գերագույն դատարանը օրինական ճանաչելով հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը նրան արտահանձնեց հայկական կողմին։ Հայաստանում նա անցնում է խարդախության մասին քրեական գործով։

2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը պահվում էր Մոսկվայի №4 մեկուսարանում («Մեդվեդ») Հայաստանի կողմից արտահանձնման հայցը ստանալու պատճառով։ Մարտիրոսյանը մեղադրվում է 2011-2013 թվականներին ֆիլմի իրավունքները գնելու համար հատկացրած 50 մլն դոլարի յուրացման մեջ։ Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ հենց Երևանում է գտնվում Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակը։

Մարտիրսոյանի պաշտպանները պնդում են, որ կինոպրոդյուսերի նկատմամբ քրեական հետապնդումը կեղծված է։ Ստեփան Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացի է, սակայն արդեն 30 տարի ապրում է ԱՄՆ-ում։ Նրան ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ աշխատանքի բերումով Մոսկվա էր մեկնել։

Պարզվել էր, որ գործարարը հետախուզման մեջ է եղել։ Պաշտպանական կողմն ապշած է, թե ինչու է կինոպրոդյուսերին մեղադրանք առաջադրել հայկական կողմը, եթե այսպես կոչված խարդախության գործարքը իրականացվել է ԱՄՆ-ի տարածքում։

Մանրամասնները տեսանյութում․

politik.am