Չինաստանի Հուբեյի նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն եւս մեկ հիվանդանոց COVID-19 վիրուսով վարակվածների բուժման համար: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
200 մահճակալ-տեղով հիվանդանոցը կհայտնվի Սիշույի գավառում, որտեղ արձանագրված Է վիրուսով վարակման ավելի քան 2,6 հազար դեպք: Բուժհիմնարկությունը կկառուցվի յոթ օրում կառուցվող ծննդատան հիմքի վրա:
Ինչպես նշել Է «Սինհուա»-ն, կլինիկայի վերասարքավորման աշխատանքներն սկսվել են փետրվարի 11-ին:
Ըստ որում, գործակալության տվյալներով՝ Ուհանում վերջերս կառուցված «Հոշենշան» հիվանդանոցում, որը նախատեսված Է հազար հիվանդի բուժման համար, արդեն ազատ մահճակալ-տեղերի պակաս Է նկատվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: