Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ Է արձանագրվել: «Վանյի» լրատվական պորտալի տեղեկությունների համաձայն, որը վկայակոչում Է տարածաշրջանային իշխանությունների տվյալները, վարակված մարդկանց թիվը մեկ օրում ավելացել Է ավելի քան 15 հազարով եւ հասել 59,8 հազարի:
Իշխանություններն այդ փաստը բացատրում են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ, որը թույլ Է տալիս ավելի արագ եւ ավելի ստույգ հայտնաբերել վարակվածներին:
Չինաստանում COVID-19 հիվանդությունից մահացածների թվաքանակը կազմել Է 1368, բուժվել Է 5 963 պացիենտ: Թարմացված տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը երկրում կազմում Է 2,28 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: