Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, Բևեռլի Հիլզում առանձնատուն Է գնել 165 միլիոն դոլարով: Այդ մասին հայտնել Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Բեզոսն այն գնել Է մեդիամագնատ Դևիդ Գեֆենից: Դա ռեկորդային գործարք Է Լոս Անջելեսի շրջանի համար: Աղբյուրների տվյալներով՝ գործարքին անշարժ գույքի գործակալներ չեն մասնակցել:
Warner Estate կոչվող առանձնատունն զբաղեցնում Է ինն ակր տարածություն: Այն նախագծել են 1930-ական թվականներին Warner Bros-ի նախագահ Ջեք Ուորենի համար: Այնտեղ կան ընդարձակ դարավանդներ, լայնատարած պարտեզներ, մի քանի հյուրատնակներ, թենիսի կորտ և գոլֆի դաշտ:
«Ես կասեի՝ դա ամենագեղեցիկ առանձնատներից մեկն Է աշխարհում»,- ասել Է տեղի գործակալ Քուրտ Ռապապորտը:
Այս տարի ավելի վաղ Բեզոսը երեք բնակարան Է գնել Նյու Յորքում 80 միլիոն դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: