Թաիլանդում Մախա Վաչիրալոնգկոռնը հռչակվել է նոր թագավոր
Advertisement 1000 x 90

Թաիլանդում Մախա Վաչիրալոնգկոռնը հռչակվել է նոր թագավոր

Թաիլանդի Պումիլոն Ադուլյադեթ (Ռամա 9-րդ) հանգուցյալ արքայի միակ որդին՝ 64-ամյա  Մախա Վաչիրալոնգկոռնը հռչակվել է երկրի նոր թագավոր՝ Ռամա 10-րդ:

Թագավորության Ազգային օրենսդիր ժողովի (խորհրդարանի) հատուկ նստաշրջանի ընթացքում նրա նախագահ Պոմպեթ Վիչիտչոնչայը հրավիրել է ժառանգորդին զբաղեցնելու գահը: Այնուհետև նա ներկաներին շնորհավորել է նոր միապետի գահակալության առթիվ: «Կեցցե թագավորը»,- բացականչել են հավաքվածները:

Դրանով խորհրդարանի նիստը փակվել է: Մախա Վաչիրալոնգկոռնն ինքն դրան ներա չի եղել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



Նման նյութեր