ԱՄՆ-ն 640 հազար դոլար կտա Հայաստանին «մշակութային դիվանագիտության» զարգացման համար. RT
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն 640 հազար դոլար կտա Հայաստանին «մշակութային դիվանագիտության» զարգացման համար. RT

ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների հարցերի բյուրոն 640 հազար դոլար կտրամադրի Հայաստանում «մշակութային ժողովրդավարությունը» զարգացնելու համար։

RT–ն ծանոթացել է ամերիկյան գերատեսչության հրապարակած փաստաթղթին, որում նշված է` ամերիկյան կողմի միջոցները կուղղորդվեն Հայաստանի բնակչության կայունությունը բացասական ազդեցության հանդեպ բարձրացնելուն։

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների հարցերով բյուրոյի նպատակն է առաջ մղել ժողովրդավարության մշակույթը` աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին բացասական ազդեցության հանդեպ բնակչության կայունությունը բարձրացնելու գործում։ Տվյալ նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության ընդունակությունը ապատեղեկատվությունը բացահայտելու վերաբերյալ, կանխել դրա տարածումը և մեղմացնել դրա ազդեցությունը», – նշված է փաստաթղթում։

Բացի դրանից, ծրագրի շրջանակում ներառված հայեցակետերից մեկը կարող է լինել տեղի ԶԼՄ–ների մոնիտորինգը` իրականությանը չհամապատասխանող տվյալներին հետևելու համար։

Նախագծի շրջանակում մասնագետները կարող են զբաղվել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տեղեկատվական անվտանգության հիմունքներ սովորեցնելով, որպեսզի նրանք կարողանան «համացանցում պաշտպանել իրենց հարձակումներից։ Ենթադրվում է նաև, որ ծրագիրը կուղղորդվի «ապատեղեկատվության և դրա դեմ պայքարի հասանելի գործիքների մասին հայ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը։

Ծրագրի իրագործմանը կարող են մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան ոչ առևտրային և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև մասնավոր կամ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Նշվում է նաև, որ որոշ դեպքերում կոմերցիոն կազմակերպություններն ավելի շատ են համապատասխանում անհրաժեշտ պահանջներին։

Անցած տարի հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կզբաղվի Մերձբալթյան երկրներում մեդիագրագիտության բարձրացմամբ, այդ նպատակով ամերիկյան բյուջեից կտրամադրվի 1,5 միլիոն դոլար։

armeniasputnik.am