
Սոֆի Թեներն ու Ջո Ջոնասը երեխայի են սպասում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով դերասանների շրջապատից բազմաթիվ աղբյուների։
Դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ընտանիքն ու ընկերները տեղյակ են և շատ ուրախ են նրանց համար։ Թերներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա արդեն հղիների համար նախատեսված հագուստ է գնել։
«Նրանք առայժմ չեն ցանկանում հրապարակայնորեն հայտարարել դրա մասին, բայց բոլոր հարազատներն ու ընկերներն արդեն տեղյակ են և շատ ուրախ են նրանց համար։ Սոֆին ձգտում է թաքցնել հղիությունը հագուստի միջոցով, երբ Ջոյի հետ ներկայանում է հանրությանը»,- հայտարարել է ինսայդերը։

PARIS, FRANCE – OCTOBER 02: Sophie Turner and Joe Jonas attend the Louis Vuitton show as part of the Paris Fashion Week Womenswear Spring/Summer 2019 on October 2, 2018 in Paris, France. (Photo by Pascal Le Segretain/Getty Images)
Ջոն և Սոֆին ամուսնացել են 2019թ.-ին։ Նրանք նախ միմյանց «այո» են ասել Լոս Անջելեսում գտնվող մատուռում, ապա Ֆրանսիայում շքեղ երեկույթ կազմակերպել։