Մենք, հայաստանցիներս, արդեն ծանոթ ենք քաղաքային խցանումներին: Ամերիկյան մայրցամաքում դա հին պատմություն ունի: Օհայոյում ապրող այս զույգը հարսանիքի օրը հայտնվել է խցանման մեջ: Սակայն նրանք իրենց չեն կորցրել, դուրս են եկել մեքենայից և սկսել են պարել Էլիսոն Կրաուսի «When You Say Nothing At All» երգի տակ: Ընկերները պահը լուսանկարել են և տեղադրել համացանցում: Լուրը անմիջապես տարածվել է ԶԼՄ-ով: Այդ պարին է անդրադարձել նաև Daily news-ը:
Իսկ վերջում բարեհաջող տեղ են հասել:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը