Հայաստանում առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտզալի բաց մրցաշարը թևակոխել է վճռական փուլ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կայացել են մրցաշարի ¼ եզրափակիչի հանդիպումները, որոնցում գրանցվել են հետևյալ արդյունքները. Արարատ-Արմենիա -Վետերաններ՝ 2-7, ՖԱ Գյումրի – Ուրարտու աղջիկներ՝ 6-1, Ալաշկերտ – Երեւան աղջիկներ՝ 6:2:
¼ եզրափակիչի վերջին հանդիպումը Գոլզ-Սյունիք և Շիրակ թիմերի միջև հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով և կկայանա փետրվարի 16-ին:
Մինչ այդ այսօր` ժամը 18:30-ին, կկայանա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Շիրակ ԱՖԴ և Ուրարտու-2 թիմերի միջև: