ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հաշվետվություն Է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողությունների մասին
Advertisement 1000 x 90

ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հաշվետվություն Է ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողությունների մասին

Չինաստանի ջանքերը թույլ տվեցին կանխել կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակումների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը: Այդ մասին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին Գերմանիա կատարած այցի ընթացքում:

Վարակի Էպիկենտրոն Հուբեյի նահանգից դուրս նոր դեպքերի քանակը նվազում Է տասներորդ օրը շարունակ, իսկ առողջացածներն ավելի ու ավելի են շատանում, հավելել Է նա:

«Վիճակագրական տվյալները եւ փաստերը ցույց են տալիս, որ, ելնելով ընդհանուր իրավիճակից, այդ համաճարակը կարելի Է վերահսկել, իսկ հիվանդությունը բուժել»,- ընդգծգել Է Վան Ին, որի խոսքը բերված Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ դեղորայքային պատրաստուկների մշակման համեմատ ՉԺՀ-ում աճում Է վստահությունը, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու հիվանդությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր