Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող Է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը:
«Փետրվարի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում ախտորոշված Էր հիվանդանալու 1716 դեպք, նրանցից վեցը ողբերգական վախճան են ունեցել»,-ասել Է նա:
Ցզեն Իսինը նաեւ նշել Է, որ բուժանձնակազմի շրջանում աճում Է հիվանդացածների թիվը: Առողջապահության կոմիտեն նախօրյակին հայտնել Էր, որ ավելի քան 21,5 հազար բժիշկ Է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Փետրվարի 12-ի դրությամբ մեր կոմիտեն բժշկական օգնություն ցուցաբերելու համար Հուբեյի նահանգ Է ուղարկել բժիշկների 189 բրիգադ, որոնց կազմում կա 21 հազար 568 բուժաշխատող»,-նշվում Է հայտարարության մեջ: Միայն փետրվարի 12-ին երկրի 17 տարածաշրջաններից 1003 բժիշկ եւ 1681 բուժքույր են ժամանել Հուբեյի նահանգ: Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք եւ Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ եւ դիմակներ, այնպես Էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չԷին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից եւ հարկադրված Էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում: Այն առնչությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում Է հենց բժիշկների ուսերին, նրանց երկրում սկսել են անվանել «սպիտակ հագուստով հրեշտակներ» կամ Էլ «սպիտակ խալաթավոր մարտիկներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: