Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել Է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար: Այդ մասին հայտնել Է ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերել Է Reuters-ը:
«Խորհուրդը, որը մենք ստացանք ԱՀԿ-ից, այն Է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան Խաղերի չեղարկման կամ հետաձգման որեւիցե արտակարգ պլանների համար»,- ասել Է Քոութսը:
Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: