Լոս Անջելեսում տղամարդու վրա հարձակված անչափահասը ձերբակալվել է Հայաստանում. past.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոս Անջելեսում տղամարդու վրա հարձակված անչափահասը ձերբակալվել է Հայաստանում. past.am

Հունվարի 1-ին Լոս Անջելեսում տղամարդու վրա հարձակված անչափահասը ձերբակալվել է Հայաստանում, հաղորդում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Երեք տղամարդ մեքենայով հետեւել են զոհին, ավելի ուշ, երբ նա կանգ է առել, նրանցից մեկն ուժեղ հարվածել է վարորդի գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը եւ ընկել գետնին, իսկ հարձակում գործած անձինք թաքնվել են: Տղամարդը հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել, նա կոմայի մեջ է: Ոստիկանությունը հայտնել է, որ աշխատում է ՀԴԲ-ի, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության, Ինտերպոլի եւ Լոս Անջելեսի շրջանային դատախազության հետ՝ անչափահասին ԱՄՆ վերադարձնելու համար: Մեկ այլ կասկածյալ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, չի վերադարձվել Հայաստանից, քանի որ նա հարձակում չի գործել վարորդի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ փնտրում է հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակմանը ներգրավված 3 հայի:

past.am