Ինչպե՞ս երեխային օգնել պատրաստվել դպրոցին
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս երեխային օգնել պատրաստվել դպրոցին

Դպրոցական առաջին օրը ցանկացած երեխայի համար բավական լուրջ սթրես է, և այն, թե նա ինչպես կհաղթահարի այդ սթրեսը՝ առաջին հերթին կախված է նրանից, թե որքանով են նրան նախապատրաստել այն ամենին, ինչ նրան սպասում է սեպտեմբերի 1-ին:

Առաջին հերթին երեխային պետք է ճիշտ տեղեկություն տալ այն մասին, թե նրան դպրոցում ինչ է սպասում: Այդպես նա անիրական սպասումներ և դրան հետևող հիասթափություններ ու սթրես չի ունենա:

Երեխան պետք է իմանա, որ դպրոցը չի նշանակում միայն դասեր և գիտելիքների ստացում: Դպրոցը նաև այլ մարդկանց՝ համադասարանցիների և ուսուցիչների հետ շփվելու վայր է:

Եթե երեխան չունի նոր մարդկանց հետ ծանոթանալու և նրանց հետ շփվելու լավ փորձ, ապա ծնողները նրան պետք է օգնեն նախապատրաստվել նոր մարդկանց հետ ծանոթությանը:

Դպրոցին հեշտ են վարժվում միայն այն երեխաները, որոնք մանկապարտեզում ևս չեն բախվել հարմարվելու հատուկ սթրեսի: