Սան Ֆրանցիսկոյի «Հազարամյակի աշտարակը» «սուզվում» է
Advertisement 1000 x 90

Սան Ֆրանցիսկոյի «Հազարամյակի աշտարակը» «սուզվում» է

Եվրոպական տիեզերական գործակալությունից (ESA) հայտնում են, որ սողանքի պատճառով Սան Ֆրանցիսկոյի Միլենիում Թաուերը տարեկան մի քանի սանտիմետրով «նստում» է: Շինությունը շահագործման է հանձնվել 2009 թ:

Sentinel-1 արբանյակի տվյալները գիտնականներին ցույց են տվել, որ երկնաքերը նաև շեղվում է որոշակի անկյան տակ: Առայժմ բուն պատճառները հայտնի չեն: Շենքի ամրության թերությունների հետ կապված տարբեր տեսակետներ են հնչում: Բնակիչների իրավաբանները արդեն բողոք են ներկայացրել: Նրանք պնդում են, որ շինարարները պարտավոր էին ռիսկերի մասին տեղյակ պահել բնակիչներին. 7 տարվա ընթացքում շենքը 40սմ-ով կարճացել է:

vokrugsveta.ru



Նման նյութեր