«Մենք տղա ենք ունեցել»․ Գարիկ Մարտիրոսյանը 46 տարեկան է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մենք տղա ենք ունեցել»․ Գարիկ Մարտիրոսյանը 46 տարեկան է

Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 46 տարեկան. այս օրերին նրա հասցեին շնորհավորանքներ, ջերմ խոսքեր հնչում են նաեւ սոցցանցերում։

Ինքը՝ Գարիկը կիսվել լուսանկարով, որում նստած է երկու օրիգինալ ծաղկեփնջով։ «Նստել եւ մտածում եմ, թե Վալենտինի տոնին ինչ փունջ նվիրեմ Ժաննոչկային @jannalevina_martirosyan օրը։ Հոլանդական կակաչների փունջ, թե շվեյցարական շոկոլադներից ծաղկեփունջ»,- այսպես է կադր մեկնաբանել նա, որին կից  մեկնաբանությունների հատվածում հետեւորդները շնորհավորանքներ են ուղղել հումորիստի կնոջը եւ իրեն։

Իսկ, ահա այսպիսի գրառում է կատարել շոումենի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ում։ «Կարող եք մեզ շնորհավորել։ Մենք տղա ենք ունեցել։ Քաշը՝ 87կգ, 1մ 83 սմ հասակով, 8/10 Ապգար սանդղակով, 46 տարեկան»,- գրել է նա։ Եվ այստեղ հանրությունը չի խնայել եւ աստղային զույգին հղել է շնորհավորանքներ եւ գովասանքի խոսքեր:

style.news.am