Անկեղծ ասած, նրա հետ հանդիպման գնալուց մտածում էի, որ գնում եմ հանդիպելու աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկին: Բայց բեմ դուրս եկավ հանգիստ մի պապիկ, որ պարզ խոսում էր: Քարոզ չէր, պարզ ընտանեկան զրույց էր 2000 և ավել մարդկանց հետ:
Դալայ Լամայի մտքերից.
- Արթնացումը հնարավոր է և դրա համար տրամաբանական ապացույցները գոյություն ունեն:
- Պետք է աճեցնել ուղղորդված մտասևեռումը:
- Նյութական օբյեկտները իրապես չեն գոյանում՝ իրենք իրենց:
- Իրականում «Ես»-ն էլ է պիտակ: Չկա ոչինչ, որ համարեք ձեր «Ես»-նը:
- Երջանկությունը ուրիշներին օգնելուց է ծնվում: Դա օգնում է, որ միտքը ուրախություն ապրի:
- Մեթոդն ու իմաստությունը պետք է իրար հետ քայլեն:
- Մենք շատ ենք մեզ արժևորում:
- Իրերը գոյություն ունեն սոսկ բառային պիտակավորումներում:
- Բացասական կարման (պատճառահետևանքային օրինաչափությունները,– թարգ.), արդյունք է սխալ մտքերի և բացասական զգացմունքների:
- Տառապանքին նախորդում են զայրույթը, վախը և տգիտությունը:
- Լուսավորյալ վարքն ուսումնասիրվում է արտախոկմամբ:
- Երբ բացասական վիճակը նահանջում է, գալիս է դրականը, և հակառակը:
- Գիտակցությունը՝ հոսք է:
- Եսասիրությունը ոչ մի առավելություն չի տալիս:
- Կարևոր հարցերից է. ի՞նչ կմտածեն մարդիկ, երբ իմանան, որ մահացել եմ, և ո՞վ ավելի շատ կտխրի:
- Հոգատարությունը այն է, երբ ուրիշի ուրախությունը վեր եք դասում ձերինից:
- Եթե անգամ վաղը պետք է մեռնես, մի դադարիր սովորել այսօր:
- Սովորեք այն, ինչը ձեզ օգուտ կբերի: Հետազոտեք տարբեր ուսմունքները ձե՛զ համար:
Ո՞վ գիտի այս մարդու անունը: Դալայ Լամա 14-րդը նրա տիտղոսն է, իսկ անունը, գիտե՞ք:
sukhov.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը