Երբ օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը խախտվում է, մի շարք խնդիրներ են նկատվում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ գործոններ կարող են նպաստել հորմոնների մակարդակի բարձրացմանը կամ իջեցմանը: Կարևոր է ժամանակին ճանաչել խնդիրներն ու դիմել մասնագետի՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Էստրոգեն հորմոննն արտադրվում է կնոջ ձվարաններում: Դրա նորմալ մակարդակը կարևոր է կնոջ օրգանիզմի համար, ազդում է մի շարք գործոնների վրա: Արյան մեջ էստրոգենի մակարդակը տարբեր է՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, տարիքից, սակայն դրա մակարդակի բարձրացումը կամ իջեցումը նորմայից կարող է օրգանիզմում լուրջ խնդիրների հետևանք դառնալ:
Էստրոգենի մակարդակը կարող է բարձրանալ ավելորդ քաշի, դիաբետի, հիպերտոնիայի և մի շարք այլ խնդիրների հետևանքով, այդ թվում.
- դեղամիջոցներ
- սթրես
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- ալկոհոլի չարաշահում և այլն:
Էստրոգենի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել մի խումբ նշաններ, այդ թվում.
- անքնություն
- փքվածություն
- տրամադրության անկումներ
- դեպրեսիա
- քաշի ավելացում
- մազաթափություն
- հոգնածություն
- անկանոն դաշտանային ցիկլ
- սեռական ցանկության նվազում
- անհանգստություն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը