Աչքերը կարող են շատ բան պատմել առողջական վիճակի մասին: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ հարկավոր է ուշադիր լինել աչքերի նկատմամբ՝ խնդիրները վաղ հայտնաբերելու և բարդությունների զարգացումը թույլ չտալու համար:
Սպիտակ հետքեր: Եթե կոնտակտային լինզաներ եք կրում, և եղջերաթաղանթին սպիտակ հետքեր են առկա, խնդիրը կարող է վարակը լինել, որն առաջանում է օտար մարմնի ազդեցեության հետևանքով: Եթե դա ուղեկցվում է ցավով և բորբոքմամբ, դիմեք մասնագետի օգնությանը:
Աչքի ջղային ցնցում: Այս խնդրի մեղավորը սթրեսն է: Փորձեք ազատվել բացասական էմոցիաներից, հանգստացեք:
Փառ: Սա կարող է տեսողության վատացման պատճառ դառնալ, բայց եթե տեսողության վատացում առկա չէ, խնդիրը կարող է դիաբետը լինել:
Սպիտակ շրջանակ: Այս խնդիրը կարող է վկայել խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին: Հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ պատճառը պարզելու և հետագա անելիքները որոշելու համար:
Աչքերի չորություն: Աչքերի մշտական չորությունը կարող վկայել չոր աչքի համախտանիշի մասին: Խնդրից խուսափելու համար հարկավոր է արհեստական արցունք օգտագործել, հատկապես, եթե աշխատանքը համակարգչի հետ է կապված:
Դեղին հետք: Սա կարող է արևի ճառագայթների ազդեցության հետևանք լինել:
Աչքերի դեղնածություն: Աչքերի դեղնածությունը կարող է վկայել բիլիռուբինի մակարդակի բարձրացման մասին: Այդ դեպքում նկատվում է նաև մաշկի դեղնություն: Հարկավոր է դիմել մասնագետի:
Աչքերի արցունքոտում: Սա կարող է համակարգչի, գադջեթների երկար օգտագործման հետևանք լինել:
Արյուն: Արյունազեղումը կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ՝ մշտական լարվածություն, մրսածություն և այլն:
Այտուցվածություն, կարմրածություն: Եթե այս նշանները քորով ու գրգռվածությամբ չեն ուղեկցվում, ամենայն հավանականությամբ, խնդիրը գերհոգնածությունն է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը