
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նկատելի կբարձրանա: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»,-նշել է Գագիկ Սուրենյանը: