
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, ո՛վ հայր»: Պիմենը նրան ասաց. «Երբ Աստված այցելեց մեզ և կանչեց, մենք այլևս ինչի՞ համար պետք է հոգս անենք»: Եղբայրն ասաց. «Մեր մեղքերի մասին պետք է հոգ տանենք, հա՛յր»: Պիմենն ասաց. «Մտնենք մեր խուցը, նստենք, հիշենք մեր մեղքերը և լաց լինենք մեր Տեր Աստծո առջև, և Նա կօգնի մեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016