Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը:
32-րդ ամառային խաղերի համար ընտրվել է «Միավորված զգացմունքներով» (United by emotion) կարգախոսը: Կազմկոմիտեն կարգախոսի ընտրությունը կապում է Խաղերով մարդկանց միավորելու նպատակով` ձգտելով հաջող անցկացնել Օլիմպիադան:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը: