ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, նահանգի Ջեքսոն մայրաքաղաքում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ, Փեռլ գետը դուրս Է եկել ափերից, դրանում ջրի մակարդակը գերազանցել Է 11 մետրը եւ շարունակում Է բարձրանալ:
New York Times թերթի տվյալներով՝ ափերից դուրս եկած գետը ջրասույզ Է արել Ջեքսոն քաղաքի մի քանի շրջաններ, ճանապարհներն անանցանելի են դարձել:
Ավելի վաղ, ինչպես հայտնել Է CBS հեռուստաալիքը, նահանգի իշխանությունները հայտնել Էին, որ գետի վարարումը լուրջ հեղեղմամբ Է սպառնում Ջեքսոնի շրջանում: Նահանգի նահանգապետ Թեյթ Ռիվզը փետրվարի 15-ին արտակարգ դրություն Է հայտարարել: «Սա պատմական, աննախադեպ հեղեղում Է:
Կանխատեսումների համաձայն՝ այն կարող Է երրորդ վատթարագույն հեղեղումը դառնալ մեր նահանգի պատմության մեջ: Ես արտակարգ դրություն հայտարարեցի, որպեսզի գործի դրվեն բոլոր ռեսուրսները եւ օգնություն ցուցաբերվի Միսսիսիպիի բոլոր տուժած բնակիչներին»,- գրել Է Ռիվզը Twitter-ում: Իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել Ջեքսոնի մերձակա մի քանի շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: