ԱՄՆ-ն ըստ Էության անտեսել Է մերձավորարեւելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավորովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում:
«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել Է «մի հարվածով» լուծել արդիականության ամենահին հակամարտություններից մեկը: Ըստ որում Վաշինգտոնում ըստ Էության անտեսել են մերձավորարեւելյան կարգավորման՝ ընդհանուր ճանաչում գտած միջազգային-իրավական հիմքը, որը ներառում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գխավոր ասամբլեայի բանաձեւերը, Արաբական խաղաղ նախաձեռնությունը»,- ասել Է նախարարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մշակումները ենթադրում են պաղեստինյան տարածքների բոլոր հանգուցային խնդիրների՝ սահմանների, բնակավայրերի, Արեւելյան Երուսաղեմի, փախստականների «վերջնական կարգավիճակի» լուծում հօգուտ Իսրայելի միակողմանի զիջումների հաշվին: «Հազիվ թե այդ մոտեցումը նպաստի իրադրության շտկմանը: Դա Է մատնանշում նաեւ այն փաստը, որ այսպես կոչված «դարի գործարքը» պաղաստինցիները կտրականապես մերժում են»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: