
Այսօր Հայաստանում սկսվել է այսպես ասենք, նոր ընտրությունների փուլ՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։
Ընտրություն «այո»-ի և «ոչ»-ի միջեւ։ «Այո»-ի շտաբը միանգամից ձևավորվել է, «ոչ»-ի շտաբի ձևավորումից խուսափել են քաղաքական ուժերը՝ այդ գործը թողնելով իրավաբաններին։
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Մարգարյանը «Ռադիոլուր»-ի հյուրասրահում կանխատեսել է, թե ինչ քաղաքական տեխնոլոգիա են կիրառելու «Ոչ»-ի կողմնակիցները։
Ըստ վերլուծաբանի՝ քայլեր են արվելու հանրության ուշադրությունը հանրաքվեի նկատմամբ նվազեցնելու համար։ Աղասի Մարգարյանի կարծիքով՝ հանրաքվեի մասին Աժ որոշումը ամենևին այն փաստաթուղթը չէ, որ պարտադիր պետք է ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։